1159 դիտում
09:14 07-03-2014
ՍԴ անդամներից մեկը վայր է դնում լիազորությունները․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Երեկ լրացել է ՀՀ ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանի պաշտոնավարման ժամկետը, նա դարձել է 65 տարեկան, որից հետո ՀՀ Սահմանադրության համաձայն ՍԴ անդամը պետք է վայր դնի լիազորությունները։ ՍԴ մասին օրենքի համաձայն՝ այդ տեղը պետք է համալրվի երկամսյա ժամկետում։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական դաշտում դեռևս հստակ որոշում չկա՝ ՍԴ անդամի պաշտոնում ով է փոխարինելու Թոփուզյանին։ Չի բացառվում, որ ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը, ով 2003թ. նշանակվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, վայր էր դրել լիազորությունները, կրկին վերադառնա։
Սակայն Գյուլումյանի պաշտոնավարման ավարտին կա մոտ մեկ տարի ժամանակ։ Եվ ՍԴ անդամ դառնալու դեպքում նա պետք է հրաժարական տա»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2456 դիտում
10:01 21-11-2018
Ինչո՞ւ են դատավորները վայր դնում լիազորությունները. «Ժողովուրդ»
6438 դիտում
14:02 04-08-2016
Գևորգ Կոստանյանը վայր է դնում գլխավոր դատախազի լիազորությունները, ՀՀ նախագահն ընդունել է նրա հրաժարականի դիմումը
4606 դիտում
15:14 21-11-2016
Ջեյմս Ուորլիքը վայր է դնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահի լիազորությունները
Այս բաժնից
1279 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա