6459 դիտում
14:02 04-08-2016
Գևորգ Կոստանյանը վայր է դնում գլխավոր դատախազի լիազորությունները, ՀՀ նախագահն ընդունել է նրա հրաժարականի դիմումը
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խորհրդական Քրիստինե Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում հաստատել է, որ Գ. Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները»,-նշել է Քրիստինե Մելքոնյանը:
Նմանատիպ նյութեր
4054 դիտում
10:31 14-09-2016
Ինչո՞ւ Գևորգ Կոստանյանը Ազգային ժողովին հրաժարականի դիմում չներկայացրեց. «Ժողովուրդ»
Այս բաժնից
406 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
427 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները