211652_close_icon
views-count1190 դիտում article-date 23:07 20-11-2018

ՌԴ իրավապահների կողմից երկու հետախուզվողները հայտնաբերվեցին Բագրատաշենում

«Զինանոց-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում նոյեմբերի 19-ին, ժամը 09.00-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Գեորգի Ց.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 23-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի հատկանիշներով: *** «Զինանոց-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում նոյեմբերի 19-ին, ժամը 22.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Ավետիք Գ.-ն, որը հոկտեմբերի 9-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Կրասնոդարի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 1-ին մասի հատկանիշներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր