211652_close_icon
views-count1399 դիտում article-date 16:13 23-02-2015

Հայտնաբերվեցին հերթական հետախուզվողները

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները փետրվարի 23-ին, ժամը 00.30-ին, Երևանի Լեփսուսի փողոցի թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արթուր Հ.-ին, ով փետրվարի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: *** Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 22-ին, ժամը 20.30-ին, Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել Մոսկվա-Գյումրի չվերթով ՀՀ ժամանած, 1980 թ. ծնված Հայկազ Ծ.-ն, ով 2014 թ. մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: *** Փետրվարի 21-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կոմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1977 թ. ծնված Կամսար Հ.-ն, որը 2003 թ. հունիսի 27-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: *** Փետրվարի 21-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Կոտայքի և «Զվարթնոց» օդանավակայանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ոստիկանություն է ներկայացել 1987 թ. ծնված Էդմոնդ Գ.-ն, որը փետրվարի 13-ից «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-215 հոդվածի 2-րդ մասի և 34-268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր