Մենք կջախջախենք ձեր բոլոր ֆեյքերին. Նիկոլ Փաշինյան
Տառեր չիմացողների քաղաքական թիմն այսօր խոսում է մեր նախարարների տառասխալների մասին։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Էդ տառեր չիմացողների թիմին որ մի հատ 4-րդ դասարանի թելադրություն տայինք, 70 տոկոսը կկտրվեր», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ՀՀԿ-ին թվում է, թե իրենց ֆեյքերի միջոցով կհաջողվի հանրային կարծիք ձևավորել։
«Մենք կջախջախենք ձեր բոլոր ֆեյքերին ու ձեր բոլոր ֆեյք պնդումները»,-ասաց Փաշինյանը։