211652_close_icon
views-count2152 դիտում article-date 13:10 20-11-2018

Նիկոլ Փաշինյանը ասուլիսին ներկայացել է եռագույն փողկապով

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսին ներկայացել է եռագույն փողկապով: «Ես նախկինում հարցերից մեկին ի պատասխան ասացի, որ կրում եմ բացառապես հայկական արտադրության հագուստ՝ բացառությամբ փողկապի, որն այդ պահի դրությամբ չէի կարողացել գտնել: Արտադրողներն արձագանքել են, և այսօր ես ասուլիսից անմիջապես առաջ ստացել եմ երկու փողկապ, որոնցից մեկը կրում եմ այս ասուլիսի ընթացքում»,- ասաց Ն. Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր