Հայաստանը մշակելու է էլեկտրոնային գյուղատնտեսության ազգային ռազմավարություն
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երեւանում ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից կազմակերպված աշխատաժողովը հնարավորություն տվեց հասկանալու, թե Հայաստանն ինչպես կարող է մշակել էլեկտրոնային գյուղատնտեսության իր ազգային ռազմավարությունը։ Միջոցառումն իրականացվեց ԵՄ կողմից ֆինանսավորվող Հայաստանում «Եվրոպականհարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման» ծրագրի (ԵՀԳԳԶԾ/ENPARD)՝ ՊԳԿ-ի կողմից իրականացված «Տեխնիկական օժանդակություն ՀայաստանիՀանրապետության Գյուղատնտեսության նախարարությանը» բաղադրիչի շրջանակում։
Ներկայում գյուղատնտեսությունը շատ ավելին է, քան հողագործությունը. այն աստիճանաբար ավելի ու ավելի է ինտեգրվում տնտեսության այլ ճյուղերի հետ, եւ այս ինտեգրումը պահանջում է օպտիմալացում՝ թվայնացման միջոցով։
Էլ-գյուղատնտեսությունը տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն է գյուղատնտեսության մեջ, ներառյալ՝ մշակաբույսերի աճեցման, անասնաբուծության, ձկնաբուծության եւ անտառտնտեսության ոլորտներում։ Այն ընդգրկում է պարենային ամբողջ համակարգը։ Այն ներառում է ինչպես ավանդական տեխնոլոգիաները, ինչպիսիք են ռադիոն, հեռուստատեսությունը, բջջային հեռախոսները, այնպես էլ նոր թվային տեխնոլոգիաները, ինչպիսիք են դրոնները, արբանյակային կապերը, սենսորային տեխնոլոգիաները, Իրերի համացանցը (Բանացանց), մեքենայից մեքենա հաղորդակցումը։
Գյուղատնտեսության ոլորտը կարող է թվային տեխնոլոգիաներից շահել, եթե այն հստակորեն ձեւակերպվի ազգային մակարդակում։ «Ազգային ռազմավարության մշակումը մասնակցային գործընթաց է», - նշեց ՊԳԿ տեղեկատվության եւ գիտելիքի կառավարման պատասխանատու Սոֆի Թրեյնենը։ «Այն հաշվի է առնում գյուղատնեսության և գյուղական վայրերի զարգացման՝ երկրի սեփական նպատակները։ Այն ներգրավում է դերակատարների պետական ու մասնավոր հատվածներից, փոքր չափի գյուղատնտեսական ձեռնարկություններն ու գյուղացիական տնտեսություննեիը, հասարակական կազմակերպություններն ու գիտակրթական շրջանակները։ Էլ-գյուղատնտեսության ազգային մոտեցման որդեգրումը կհանգեցնի գյուղական համայնքների բնակչության կենսապայմանների եւ եկամուտների մակարդակի բարելավման»։
Էլ-գյուղատնտեսության նպատակն է կատարելագործել գյուղատնտեսությունը եւ ընդլայնել գյուղական շրջանների զարգացումը՝ տեղեկատվական եւ հաղորդակցական գործընթացների բարելավման միջոցով։ Այն ներառում է գյուղատնտեսության ասպարեզում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման նորարարական եղանակների հայեցակարգերի մշակումը, զարգացումը, գնահատումը եւ կիրառումը։
Դերևս2017 թվականինգյուղատնտեսության նախարարությունը դիմեց ՊԳԿ օժանդակության համար՝ մշակելու էլ-գյուղատնտեսության ազգային ռազմավարություն։ Այս խնդրանքը վերստին հնչեցվեց մայիսին, ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի 31-րդ նստաշրջանի ընթացքում։
Որպես մասնակցային գործընթաց, այսօրվա մասնակցային գործընթացն առաջին քայլն է լիարժեք ռազմավարության մշակման ճանապարհին։
Ռազմավարության մշակման գլխավոր հանգրվանները.
Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները վաղուց ի վեր ճանաչված են որպես առանցքային գործոններ, որոնք թույլ են տալիս կամրջել թվային անջրպետը եւ հասնել կայուն զարգացման երեք բաղադրիչներին՝ տնտեսական աճ, շրջակա միջավայրի հավասարակշռություն եւ սոցիալական ներառում։ Դրանք վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը առողջապահության, կրթության, առեւտրի եւ այլ ոլորտներում տեղեկությունների եւ ծառայությունների տրամադրման գործում, եւ նպաստել են թափանցիկության ու հաշվետվականության ընդլայնմանը։
2009 թվականին, ֆերմերներին մատուցվող խորհրդատվական ծառայությունների բարելավմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությանն աջակցելու նպատակով ՊԳԿ-ն մեկնարկեց իր համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ՝ Հայաստանում ստեղծելու Օժանդակ ծառայությունների եւ հետազոտությունների տեղեկատվական եւ հաղորդակցական վիրտուալցանց [Virtual Extension and Research Information and Communication Network] (VERCON)։Ինչպես մի քանի այլ երկրներում, որոնք որդեգրել են «VERCON»-ը, Հայաստանի հետազոտական եւ խորհրդատվական հաստատությունների համար ստեղծվել է տեղեկությունների տարածման եւ հաղորդակցության ընդհանուր համացանցահեն հարթակ, որն այդ կառույցներին օժտել է ցանցային կապերի ստեղծման արդյունավետ գործիքներով՝ ֆերմերներին մատուցվող խորհրդատվական ծառայությունների որակի բարելավմանն օգնելու նպատակով։
[b]ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն[/b]