Թաիլանդը առաջիկա 20 տարիների համար ազգային ռազմավարություն կմշակի
Թաիլանդի օրենսդրական ժողովը միաձայն քվեարկել է ազգային ռազմավարություն մշակելու մասին որոշման օգտին: Այն նախատեսված կլինի առաջիկա 20 տարիների համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Կստեղծվի ազգային ռազմավարության հատուկ հանձնաժողով, որի ղեկավարը կլինի նախկին վարչապետ Պրայուտ Չան-Օչան: Հանձնաժողովի կազմում կլինեն բարձրաստիճան զինծառայողներ և պաշտոնյաներ: