13495 դիտում
09:43 18-11-2018
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[b]Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Թաս» կոչվող հատվածում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:[/b]
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, [b]ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա: [/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
19:55 11-01-2025
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ
1066 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել