«Արսենալի» տնօրենը հաստատել է Սուպերլիգայի վերաբերյալ բանակցությունները
«Արսենալի» տնօրեն Ռաուլ Սանլյեին չի հերքել, որ եվրոպական թոփ-ակումբները բանակցություններ են վարում Սուպերլիգայի ստեղծման շուրջ:
«Մենք պետք է վստահ լինենք, որ «Արսենալը» միշտ գտնվում է այն ամենի կենտրոնում, ինչը կարող է տեղի ունենալ ապագայում:
Սուպերլիգայի ստեղծումը տեղի չի ունենալու կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, քանի որ հենց հիմա մենք ՈւԵՖԱ-ի հետ համաձայնագիր ունենք, սակայն ես չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում:
Քանի որ Football Leaks-ը գրել էր այս մասին, կարող էր թվալ, թե մենք բոլորից գաղտնի ենք այս ամենն անուն, սակայն սրանում ոչինչ գաղտնի չկա:
Հոդվածում փաստաթուղթ է նշվում, որտեղ հիշատակվում է «Արսենալը», ինչպես նաև՝ «Բարսելոնան»: Սակայն այնտեղ ստորագրություններ չկան և հավաստիացնում եմ, որ դա ընդամենը նախագիծ է», ասել է Սանյելին: