211652_close_icon

Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի կենդանաբանական այգում

views-count2214 դիտում article-date 15:39 17-11-2018
Հաշվի առնելով Երևանի կենդանաբական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի ակցիաները, այգու նախկին աշխատակիցների տեղեկություններն ու տեղ գտած հրապարակումները սոցիալական ցանցերում, հաջորդ շաբաթվանից Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի Երևանի կենդանաբանական այգում: Ընդ որում, ստուգումներում տեղ կգտնեն կենդանաբանական այգու հետ առնչվող բոլոր գործառույթները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի վարչությունից։

Նմանատիպ նյութեր