4147 դիտում
15:09 17-11-2018
«Գորիս» ՔԿ հիմնարկում դատապարտյալի մոտ 45 գրամ դեղնականաչավուն զանգված է հայտնաբերվել
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել Կապան քաղաքի ոստիկանության բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից հիմնարկ տեղափոխված դատապարտյալ Վ. Մ.-ին:
Վերջինիս մոտից հայտնաբերել են անդրավարտիքում թաքցրած սպիտակ պարկ, որում առկա է եղել պոլիէթիլենով փաթեթավորված 6 փաթեթ՝ ընդհանուր 45 գրամ դեղնականաչավուն զանգվածով:
Նույն օրը՝ ժամը 22:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկի հարակից տարածքում նկատել են անհայտ մեքենա, որն արագ հեռացել է: Անմիջապես դիտարկվել է հարակից տարածքը և հայտնաբերվել փաթեթ, որում առկա էին 2 կաթոցիկ, բջջային հեռախոսի 1 բաժանորդային քարտ, ինչպես նաև երկու փաթեթ՝ լցված 32,5 գրամ չոր և 4,3 գրամ խոնավ, կանաչավուն զանգվածով:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
5425 դիտում
19:34 18-06-2019
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է 644 գրամ քաշով կանեփանման զանգված
Այս բաժնից
1141 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1180 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
904 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան