211652_close_icon

Նարինե Մկրտչյանին առաջարկել են, բայց չեն ներառել ՔՊ ցուցակում. «Ժամանակ»

views-count3460 դիտում article-date 10:04 17-11-2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավի, «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրվելու առաջարկ էր ստացել: Սակայն ընտրական ցուցակների հրապարակումից հետո պարզվեց, որ Նարինե Մկրտչյանը չկա «Իմ քայլի» ցուցակում: Հիասթափված այդ իրողությունից՝ Նարինե Մկրտչյանը իր հրապարակման մեջ գրել է, թե ընտրացուցակների գաղտնազերծումը բացահայտեց այն իրողությունը, որ քաղաքական միտքը դուրս է մնացել կուսակցական ցուցակներից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր