3216 դիտում
19:36 15-11-2018
Քաղաքական պրոցեսների պատճառով Հարկային նոր օրենսգրքի ընդունումը հետաձգվում է մինչև 2019-ի հունվար
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ԱԺ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած 3 օրինագծերի վերաբերյալ:Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բոլոր այդ հարցերին հնարավոր է անդրադառնալ Հարկային օրենսգրքի բարեփոխումների քննարկումների համատեքստում:
«Հիմա պարզապես ստացվում է, որ քաղաքական պրոցեսների պատճառով նաև Հարկային օրենսգրքի հետ կապված մեր պլանները որոշակի փոփոխությունների են ենթարկվում զուտ ժամանակացույցի առումով»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ պետք է աշխատել այն հունվարին ընդունելու համար:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչությունը նույնպես լավ առիթ է, Հարկային օրենսգրքի բարեփոխումների թեմայով հանրային ընդարձակ քննարկումներ կազմակերպելու համար: «Մենք շատ հստակ մեր նպատակադրումների մեջ կողմնորոշվել ենք, և կարծում եմ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչությունը նույնպես լավ առիթ է, որպեսզի այս թեմաներով հանրային ընդարձակ քննարկում ունենանք և որոշակի հղկումներ, շտկումներ անենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ կառավարման, օրենսդրական փոփոխությունների մշակման գործընթացում հնարավորինս շատ շահառուներ ներգրավելու համար: «Շատ գործուն մեխանիզմ, որպեսզի մենք այս խնդիրը լիարժեք լուծենք, ցավոք դեռևս չկա: Խնդիրն այն է, որ ամեն ոլորտ ունի հարյուրավոր, հազարավոր շահառուներ: Հետևաբար, սա նաև մեր լուծելու խնդիրն է, և գուցե այստեղ նաև կառավարությունը պետք է խթանի արհեստակցական միությունների, այլ միությունների զարգացումը և ընդհանրապես օրենսդրությամբ կարգավորի այնպես, որպեսզի որոշ կազմակերպությունների հետ հարաբերվելիս մենք համոզված լինենք, որ շփվում ենք ներկայացուցչական մանդատով օժտված սուբյեկտների հետ և կարողանում ենք աշխատանքային ռեժիմով այդ հարցերը քննարկել: Դա շատ կարևոր է ընդհանուր առմամբ գործընկերություն-կառավարություն-հանրություն նոր հարաբերությունները հաստատելու համար»,- նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:
Նմանատիպ նյութեր
2245 դիտում
10:07 13-09-2016
ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումը կարող է հետաձգվել. «Հայկական ժամանակ»
1098 դիտում
15:00 20-10-2015
Ֆինանսների նախարարության Հարկային խորհրդում քննարկվել է Հարկային օրենսգրքի նախագիծը
Այս բաժնից
457 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
571 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր