211652_close_icon
views-count2245 դիտում article-date 10:07 13-09-2016

ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումը կարող է հետաձգվել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեում մտավախություններ ունեն, որ վարչապետի փոփոխությունը կհանգեցնի ՀՀ հարկային օրենսգրքի ընդունման հետաձգմանը։ Այն պետք Է վերջնական տեսքով ընդունված լինի մինչև այս տարվա վերջ։ Օրենսգիրքը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է դեռ հուլիսին, սակայն նույնիսկ խորհրդարանական մեծամասնությունը լրջագույն վերապահումներ ուներ դրա վերաբերյալ։ Եվ կառավարության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց նախագիծը փոփոխել՝ հետագա ընթերցումների ընթացքում։ Բայց օրենսգրքի մշակմանը ֆինանսական լուրջ աջակցություն ցուցաբերած միջազգային ֆինանսական կառույցները որոշակի ժամկետային սահմանափակումներ էին դրել, և դրանց խախտումը կարող է հանգեցնել նրանց կողմից Հայաստանին տրամադրվող վարկերի ու դրամաշնորհների նվազմանը։ Եթե նոր վարչապետը կասեցնի նախագծի շուրջ քննարկումները և նախաձեռնի արմատական փոփոխություններ, ապա դա լուրջ դժգոհություններ կառաջացնի միջազգային ֆինասական կառույցների մոտ։ Մյուս կողմից, սակայն, քննարկման փուլում գտնվող նախագծի բազմաթիվ դրույթներ այնքան խոցելի են ու մտահոգիչ, որ ըստ ՊԵԿ մեր աղբյուրների, դժվար թե նոր վարչապետը իր թիմով պատասխանատվություն վերցնի հարկային այս օրենսգրքի կիրարկման հարցում։ Բացի այդ նախագծի վերաբերյալ լրջագույն վերապահումներ ունի նաև բիզնեսը, իսկ դրա հետ նոր վարչապետը պետք է հաշվի նստի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր