211652_close_icon
views-count2984 դիտում article-date 15:23 15-11-2018

Ջերարդը անդրադարձել է 2014-ին «Չելսիի» հետ խաղում ճակատագրական սխալին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը պատմել է 2013/14 մրցաշրջանում «Չելսիի» հետ խաղում (0:2) իր ճակատագրական սխալից պատճառով ապրումների մասին: Վերջին պաշտպանի դիրքում լինելով, Ջերարդը սայթաքեց և կորցրեց գնդակը, որը խլեց Դեմբա Բան, մեն-մենակ դուրս եկավ և գրավեց «Լիվերպուլի» դարպասը: Այս պարտությունից հետո «Լիվերպուլը» կորցրեց չեմպիոն դառնալու հնարավորությունը: «Ռեյնջերսի» ներկայիս մարզիչը՝ իր կարիերայի մասին վավերագրական ֆիլմի նախօրեին պատմել է, որ խաղից առաջ իրեն ցավազրկող էին սրսկել, որպեսզի մեջքի ցավերը մեղմացնեն: «Չեմ կարծում, որ դա արդարացում է: Այն, ինչ տեղի ունեցավ, բացարձակ դժբախտ դրվագ էր: Բայց երբ դու գիրք ես գրում կամ ֆիլմ նկարում, հատկապես այնպիսի մարդկանց հետ, որոնք «Օսկար» են նվաճում, ապա դու պետք է առավելագույնս անկեղծ լինես», ասել է Ջերարդը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր