Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանը Հնդկաստանում պատրաստվում են աշխարհի առաջնությանը
Բռնցքամարտի երիտասարդ աղջիկների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր, 2018թ ՀՀ առաջնության ոսկե մեդալակիր, 21-ամյա Անուշ Գրիգորյանը (51 կգ) և միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր, 2018թ ՀՀ չեմպիոնուհի, 20-ամյա Անի Հովսեփյանն (64 կգ) արդեն Հնդկաստանում են, որտեղ կմասնակցեն կանանց աշխարհի առաջնությանը:
Հայաստանի 2 ներկայացուցիչները պայքարը կսկսեն նոյեմբերի 17-ին, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Կանանց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը կկայանա Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում և կտևի մինչև նոյեմբերի 25-ը:
Հայ մարզուհիները մրցավայր են մեկնել կանանց հավաքականի ավագ մարզիչ Խաչիկ Խաչատրյանի ղեկավարությամբ:


