3050 դիտում
21:56 14-11-2018
Իտալիայում տեղի է ունեցել Արման Նուռի ամենախոշոր անհատական ցուցահանդեսի բացումը՝ Վենոզայի Պորտա Չելի միջազգային ցուցասրահում
Ֆլորենցիայի բիենալեում առաջին մրցանակ նվաճելուց ուղիղ մեկ տարի անց Արման Նուռը կրկին Իտալիայում էր՝ նվաճելու արդեն Հարավային Իտալիայի պահանջկոտ արվեստասերի սիրտը:
Իտալիայի Բազիլիկատա նահանգի Պալացցո սան Ջերվազիո քաղաքում տեղի է ունեցել Արման Նուռի «Արատտա» հավաքածուին նվիրված դասախոսություն: «Արատտա» հավաքածուն իրենց քաղաքում առաջին անգամ ցուցադրելու համար Պալացցո Սան Ջերվազիո քաղաքի քաղաքապետը Նուռին պարգևատրել է, որով էլ դրվել է Իտալիայում հայկական մշակութային հարթակի առաջին հիմնաքարը:
Այս ամենին նախորդել է մամուլի ասուլիս Պոտենցա քաղաքում, որին ներկա են եղել նաև բարձրաստիճան պաշտոնյաներ` Բազիլիկատա տարածաշրջանի գործող նախագահ Ֆլավիա Ֆլանկոնին և խորհդատու Աուրելիո Պաչեն: Ի խորհուրդ հայ-իտալական մշակութային այս համագործակցության, տարածաշրջանի նախագահը Նուռին հռչակել է Բազիլիկատայի մշակութային դեսպան Հայաստանում:
Այնուհետև տեղի է ունեցել Արման Նուռի ամենախոշոր անհատական ցուցահանդեսի բացումը Վենոզայի Պորտա Չելի միջազգային ցուցասրահում: «Դիագրամ» խորագիրը կրող ցուցադրությունում ներկայացվել են գեղանկար, գրաֆիկա, քանդակ և ոսկերչական զարդեր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
958 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
529 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
823 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը