Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[b]Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:[/b]
Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան, Մեղրի, Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:
[b]Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/b]