1441 դիտում
17:35 13-11-2018
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց տեղափոխման համար նախատեսված մեքենաները
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի ուղեկցող գումարտակ և ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների պայմանները:
Ուշադրություն է դարձվել նշված տրանսպորտային միջոցների խցերին, դրանց մակերեսներին, սանիտարահիգիենիկ վիճակին ու կահավորմանը, օդափոխությանը, ջեռուցմանը, լուսավորությանը և անվտանգության պայմաններին:
Մշտադիտարկումը ցույց է տվել, որ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում արձանագրված խնդիրներից որոշները կարգավորվել են (օրինակ՝ սանիտարահիգիենիկ վիճակ): Դրա հետ միասին, դեռևս կան չլուծված խնդիրներ։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է թափքի շարժման ընթացքում անձի անվտանգության ապահովմանը, տրանսպորտային
միջոցների բնական լուսաթափանցելիությանը, դրանց մակերեսներին, ջեռուցմանը:
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր արձանագրված խնդիրների լուծմանը նպաստելու կապակցությամբ։
Նմանատիպ նյութեր
868 դիտում
14:43 16-06-2024
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
6488 դիտում
23:48 04-02-2019
Չհայտարարված այց «Արմավիր» ՔԿՀ․ տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ
Այս բաժնից
850 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին