Ռոնալդուին ընտանիքով թենիսի մրցաշարին է այցելել և աչքի ընկել իր ճարպկությամբ. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ընկերուհու և ավագ որդու հետ միասին ներկա է գտնվել Լոնդոնում ընթացող թենիսի ATP մրցաշարի խաղային երկրորդ օրը աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի և Ջոն Իզների միջև մրցամարտին:
Ջոկովիչը վստահ հաղթանակ տարավ, սակայն երկրպագուների ուշադրության կենտրոնում աշխարհահռչակ ֆուտբոլիստն էր, որ մրցամարտի ընթացքում մի քանի անգամ աչքի ընկավ ճարպկությամբ՝ որսալով դեպի տրիբունաներ նետված թենիսի գնդակները:
Մեկ անգամ Ռոնալդուին դա չհաջողվեց, ինչին ATP-ի պաշտոնական կայքը կատակով արձագանքել է. «Ոտքերով ավելի լավ է ստացվում»:
Պապարացիները ֆիքսել են, որ Ռոնալդուն Լոնդոն է ժամանել կիրակ օրը, նա հանգրվանել է Bulgari Hotel հյուրանոցում, որտեղ մեկ գիշերը արժե 9 հազ. ֆունտ, իսկ մեքենայի կայանումը՝ ժամը 50 ֆունտ: