1872 դիտում
15:48 06-12-2018
Վիգեն Սարգսյանը ճարպկությամբ կարողանում էր և՛ բարկացնել, և՛ իրական կամ ոչ իրական փաստարկներ բերել, արդյունքում Ն. Փաշինյանին հեշտությամբ ներքաշեց բանավեճի մեջ. Հայկ Կիրակոսյան. Tert.am
Քաղաքական և PR տեխնոլոգիաների մասնագետ Հայկ Կիրակոսյանի խոսքով՝ Հանրային հեռուստաընկերությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակները գլխավորողների միջև բանավեճ կազմակերպելու գաղափարը ողջունելի էր:
[url=https://www.tert.am/am/news/2018/12/06/Hayk-kirakosyan/2865425]Tert.am[/url]-ի հետ զրույցում ներկայացնելով և վերլուծելով բանավեճը՝ նա նկատեց, որ չնայած ուժերից մեկի առաջնորդներից մեկը նշել էր, որ բանավեճն արդյունավետ չէր, սակայն իրականում այդպես չէ:
«Սոցցանցերում, կայքերում և՛ հումորային, և՛ լուրջ գրառումներն այդ մասին են վկայում: Մարդիկ հնարավորություն ունեցան տեսնելու և՛ իրենց նախընտրած քաղաքական ուժերին, և՛ վերանայելու իրենց համար ոչ նախընտրելի թեկնածուների մասին իրենց կարծիքը»,- ասաց նա:
Հայկ Կիրակոսյանը նկատեց՝ բանավեճին եկած ուժերը նախապես հաշվարկել էին, թե ովքեր են իրենցից ձայներ խլում, և փորձում էին հենց այդ քաղաքական ուժին քարկոծել, վատաբանել, որպեսզի կարողանան նսեմացնելով ձայները հետ բերել իրենց դաշտ:
«Օրինակ՝ Մարուքյանի և Ծառուկյանի բանավեճի պարագայում ինձ համար գոնե ակնհայտ էր, որ Մարուքյանը հարված հասցրեց, բայց դրանից հետո շատ տուժեց, որովհետև Ծառուկյանի կողմից հումորային, կեսկատակ-կեսլուրջ հնչեցված հայտարարությունները ոչ այնքան լավ լույսի ներքո ներկայացրին Մարուքյանին»,- ասաց նա:
Քաղաքական և PR տեխնոլոգիաների մասնագետը նաև նշեց, որ բանավեճում գրեթե գաղափարական շեշտադրումներ չկային: «Պարզ պատճառով. բոլորի ծրագրերը խիստ համարժեք են: Եթե շատ ուշադիր լսենք, ապա անգամ Հանրապետականի և իշխանությունների ծրագրերի մեջ շատ ընդհանուր կետեր կտեսնենք:
Ամբողջույթյամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/12/06/Hayk-kirakosyan/2865425]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3230 դիտում
10:49 08-05-2018
ՀՀԿ քաղաքական թևը Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելու համար պետք է բերի նոր փաստարկներ. «Առավոտ»
2342 դիտում
09:34 12-02-2015
Կին պատգամավորները իրենց ճարպկությամբ սկսել են առաջ անցնել տղամարդկանցից. ՉԻ