Տիգրան Ավինյանը կառաջադրվի Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում:
Այս մասին նա ասաց ասյօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Առաջադրվել եմ երկրորդ ընտրատարածքում` Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում: Ես Կենտրոնից եմ, բայց Երևանում որևէ վայրից առաջադրվելու տրամաբանությունը շատ սկզբունքային չէ»,-նշեց Ավինյանը:
Հավաստիացրեց, որ որևէ սկզբունքային հարց չկա, թե որ ընտրատարածքում պետք է առաջադրվեն ինքը, Արարատ Միրզոյանը, նախարարներից Արայիկ Հարությունյանը կամ այլ նախարարներ: