ՀԱԿ-ը որոշում կայացրեց չմասնակցել ընտրություններին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ վարչության նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
ՀԱԿ-ը մինչև երեկ իր հավանական թեկնածուներին առաջարկել էր հավաքել առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որովհետև ամեն րոպե կարող է իրավիճակ փոխվել:
Ի վերջո, ՀԱԿ-ը որոշում կայացրեց հօգուտ չմասնակցության, քանի որ մեծամասնություն են կազմել մասնակցելու դեպքում ձախողում կանխատեսողները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: