211652_close_icon
views-count5816 դիտում article-date 09:17 22-09-2016

Եթե Վարդևան Գրիգորյանը որոշի չմասնակցել ընտրություններին՝ ԲՀԿ-ն առհասարակ չի մասնակցի այդ ընտրություններին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու մահվանից հետո ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը դադարեցրել են քարոզարշավը, սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով ԲՀԿ-ն ցանկանում է մասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրություններին։ Այս օրերին աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Նաիրա Զոհրաբյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց, որ ԲՀԿ-ն հակված է Վարդևան Գրիգորյանի գլխավորած ավագանու ցուցակով մասնակցել հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Եթե որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան կապակցությամբ Վարդևան Գրիգորյանը որոշի չմասնակցել այդ ընտրություններին՝ կուսակցությունն առհասարակ չի մասնակցի այդ ընտրություններին։ Նաիրա Զոհրաբյանը «ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում շտապել և Վարդևան Գրիգորյանի փոխարեն որոշում կայացնել, այնուամենայնիվ, կարծում է, որ «հանուն իր որդու՝ Արշակի, Վարդևան Գրիգորյանը պետք է շարունակի պայքարը Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար։ Հիշեցնենք, որ այսօր լրանում է հոկտեմբերի 2-ին կայանալիք ավագանու ընտրություններում ինքնաբացարկ ներկայացնելու վերջնաժամկետը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր