211652_close_icon
views-count4386 դիտում article-date 09:56 11-02-2017

Գուրգեն Արսենյանը որոշել է առհասարակ չմասնակցել ընտրություններին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով որոշում էր կայացրել առաջադրվել ՀԱԿ ցուցակով, երեկ երեկոյան փոխել է որոշումը։ Նա որոշել է առհասարակ չմասնակցել ընտրություններին։ Սա, ըստ էության, բավականին բարդացնելու է ՀԱԿ-ի վիճակը, քանի որ հենց Արսենյանը պետք է հոգար ՀԱԿ-ի նախընտրական ծախսերը։ Հիմա ՀԱԿ-ը ստիպված նոր հովանավոր պետք է փնտրի»։ [b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր