25263 դիտում
23:12 12-11-2018
Արարատի մարզում տեղի ոստիկանության ծառայողը խմած վիճակում Mitsubishi-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել գազախողովակի հենասյունը. նրան տեղափոխել են հիվանդանոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Վեդի քաղաքի բնակիչ, 34-ամյա Հայկ Հախվերդյանը Վեդի քաղաքի Արարատյան փողոցում իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 35 ԼC 765 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով տապալվել է նաև գազատար խողովակի հենասյունը, այնուհետև բախվել նույն փողոցի 59 տան ցանկապատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Հախվերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հախվերդյանը աշխատում է ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնում, իսկ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+