6938 դիտում
15:38 12-11-2018
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. ԱԻՆ-ը հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-ին առանձին շրջաններում, 14-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Թեև նոյեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, այնուհանդերձ, վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հիդրոօդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով: Նոյեմբերի 12-17-ը մայրաքաղաք [url=http://mes.am/hy/weather/item/2018/11/12/yexanak-12/]Երևանում և ՀՀ տարբեր մարզերում[/url] ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
21:43 21-11-2024
Արման Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին
805 դիտում
21:08 21-11-2024
Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել