Անգլիա. Հենրիխ Մխիթարյանը փրկեց «Արսենալին» պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 12-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Վուլվերհեմփթոնին»:
Հյուրերը, որոնք մինչ այս երեք անընդմեջ պարտություն էին կրել ԱՊԼ-ում, շատ ակտիվ սկսեցին խաղը և արդեն 13-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայից հետո բացեցին հաշիվը. աչքի ընկավ Կավալեյրուն:
Դրանից հետո էլ «գայլերը» շարունակում էին տիրել նախաձեռնությանը և եթե չլիներ «Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոյի փայլուն խաղը, կարող էին մի քանի անգամ էլ գրավել լոնդոնցիների դարպասը:
Երկրորդ խաղակեսում «Վուլվերհեմփթոնը» վստահ պաշտպանվում էր և պարբերաբար սուր հակագրոհներ ձեռնարկում:
78-րդ րոպեին լոնդոնցիների կազմում խաղադաշտ մտավ Հենրիխ Մխիթարյանը: Հենց նրան էր վիճարկված դառնալ «Արսենալի» փրկիչը. 88-րդ րոպեին հայ ֆուտբոլիստի եզրային փոխանցումը ոչ մեկին չդիպչելով, հայտնվեց հյուրերի դարպասում:
Մինչև խաղավերջ հաշիվը չփոխվեց, թեպետ «Վուլվերհեմփթոնը» երկու հրաշալի պահ կորցրեց: Ոչ-ոքի՝ 1:1:
Մի կողմից, լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու պայքար տանող «Արսենալը» միավորներ կորցրեց, մյուս կողմից՝ պետք է գոհ լինեն, որ նման խաղով պարտություն չկրեցին:
Զուգահեռ ընթացող խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:
Այս տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով 1-ին տեղում է՝ 2 միավորով գերազացելով «Լիվերպուլին»: «Արսենալը» 24 միավորով 5-րդն է՝ 3 միավոր զիջելով «Տոտենհեմին»: