2992 դիտում
12:27 20-01-2021
Թուրքիան աֆրիկյան երկրներում ազդեցությունն ամրապնդելու համար առևտրից, մարդասիրական օգնությունից զատ օգտագործում է նաև իր հեռուստասերիալները․ Financial Times
Թուրքիան մարդասիրական օգնության և հեռուստասերիալների միջոցով ձգտում է ազդեցություն հաստատել աֆրիկյան երկրների վրա, գրում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/20/Financial-Times/3500318]Tert.am[/url]-ը՝ հղում անելով Financial Times պարբերականին։
Թուրքիան մայրցամաքում իր ազդեցությունն ամրապնդելու համար ապավինում է առևտրին, մարդասիրական օգնությանն ու նույնիսկ իր հեռուսերիալներին։
«Թուրքիան փափուկ ուժի առավելություններ ունի, որոնք կարող է օգտագործել»,- իսպանական Նավառայի համալսարանում թուրքական արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Մայքլ Թանչումի խոսքը մեջբերում է Financial Times-ը։
2009 թվականից Թուրքիան կտրուկ ավելացրել է Աֆրիկայում դեսպանատների թիվը՝ 12-ից դարձնելով 42, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է ավելի քան 20 մայրաքաղաքներ։
Էրդողանը ձգտում է առաջիկա տարիներին Աֆրիկայի հետ Թուրքիայի առևտրի ծավալը կրկնապատկել՝ հասցնելով մինչև 50 մլրդ դոլարի։ Ինչպես նշում է պարբերականը, Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիան նաև մասնակցել է ռազմական գործողությունների՝ աջակցություն ցուցաբերելով Լիբիայում ՄԱԿ-ի կողմից աջակցվող վարչակազմին։
Թուրքիան և նրա դաշնակից Կատարն Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի դեմ պայքարում են տարածաշրջանում իշխանության հաստատելու համար, կարծում է թերթը՝ հիշեցնելով, որ Թուրքիան նաև խոշոր ռազմական ուսումնական ճամբար է ստեղծել Սոմալիում։
Նմանատիպ նյութեր
1160 դիտում
20:18 09-10-2020
Թուրքիան Կովկասում մեկ այլ Սիրիա է ստեղծում. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ Financial Times-ին
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
817 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր