11503 դիտում
18:00 10-11-2018
Երբեք չեմ զղջացել, որ դասական ոճում եմ հանդես գալիս. Արևիկ Թանաշեան (Լեոնորա). ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Յուրաքանչյուր երկրի մշակութային հարցերով զբաղվող մարդիկ պարտավոր են գիտակցել իրենց բաժին հասած պատասխանատու և դժվարին աշխատանքի լրջությունը, քանի որ մշակույթը երկրի դեմքն է: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց դասական երգչուհի Արևիկ Թանաշեանը:
Արևիկը միշտ գտնվում է պրպտումների և ստեղծագործական բուռն կյանքի մեջ և որպես արվեստագետ սիրում է զարգացնել իր միտքը, որը հետագայում ամբողջությամբ հանձնում է հանդիսատեսի դատին:
Այն հարցին, թե արդյո՞ք որևէ անգամ զղջացել է, որ երգարվեստի այս ճյուղում է հանդես գալիս, քանի որ քչերն են կարողանում հասկանալ ու հետևել դասական երաժշտությանը, երգչուհին պատասխանեց. «Դասական երաժշտությունը ի սկզբանե եղել է, և իր հետքն ու խորը զարգացումն է թողել հայ մշակույթի զարգացման մեջ:
Տարիների ընթացքում այն կերտել է մի շարք դասական կերպարներ, որոնք իրենց խնկարկումն են ունեցել հայ օպերային արվեստի զարգացման գործում: Ես չեմ կարող ասել և պնդել այն հանգամանքը, որ Հայաստանը զրկված է դասական ոճի երաժշտության սիրահարներից: Ճիշտ է, այդ խավը կազմում է փոքրամասնություն, սակայն նույնիսկ այդ փոքր մասնիկը սիրում է ճաշակել գրագետ, հասուն և զարգացած դասական երաժշտություն: Ես՝ լինելով դասականի սիրահար, նվիրյալ երբեք չեմ տարակուսել, քանի որ սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ իմ ընտրած երգարվեստի բնագավառը, և երբեք չեմ մտածել փոխել իմ ընտրած ուղին»:
Արևիկի խոսքով՝ մշակույթով է հարստանում ոչ միայն անհատը, այլ նաև երկրի կենցաղը, առօրյան և սերունդների դաստիարակությունը:
«Յուրաքանչյուր երկրի մշակութային հարցերով զբաղվող մարդիկ պարտավոր են գիտակցել իրենց բաժին հասած պատասխանատու և դժվարին աշխատանքի լրջությունը, քանի որ մշակույթը երկրի դեմքն է: Ես կուզենայի, որ ավելի լուրջ զբաղվեին մշակութային այնպիսի արժեքների և կոթողների պահպանմամբ, որոնք իրոք դրա կարիքը ունեն:
Այսօր շատ քիչ են ժամանակակից սերունդին ծանոթ հայկական մշակութային ավանդական ծիսակատարությունները, ծիսական երգերը և պարերը: Իմ ցանկությունն է, որ նորից արթնանան այնպիսի արժեքներ,որոնք են կարպետագործությունը, ծիսական երգերի ուսուցումը և այդ ավանդույթների վերականգնումը դառնա մեր առօրյայի մասնիկ:
Ես դեմ չեմ նորամուծությունների, վերջիվերջո, պարտավոր ենք քայլել ժամանակին համընթաց, սակայն կուզենայի արդիականին նաև զուգակցել հինը, ավանդականը՝ պահպանելով մեր ամենաթանկը, ամենագեղեցիկը»,-ասաց նա:
2016 թվականից սկսած Արևիկ Թանաշեանը հանդես է գալիս միջազգային մրցույթներում՝ որպես միջազգային ժյուրի: Ստորև ներկայացնում ենք երգչուհու վերջին երկու տարվա անցած ճանապարհը, որը հարուստ է համերգներով ու պատվավոր մրցանակներով:
-2017թ. Հոկտեմբերի 3-ին Անուշ օպերայի 105-ամյակին՝ մարմնավորել է Անուշի դերերգը, Գյումրու պետական սինֆոնիկ նվագախմբի հետ՝ համերգային կատարումով:
-2017թ. նոյեմբերի 1-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, «Հայկական զարդանախշեր» պարախմբի հետ հանդես է եկել ազգային, հայրենասիրական, ժողովրդական և գուսանական երգերով, որի ողջ հասույթը նվիրաբերել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին:
-2017թ. նոյեմբերի 1-ին իր համերգի ավարտին արժանացել է«Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի» «Wapa» (World accociation of performing arts)-ի ոսկե մեդալին:
-2017թ. նոյեմբերի 9-ին Գյումրիում ներկայացել է բարեգործական համերգով՝ հասույթը փոխանցելով «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությանը, Արցախում զոհված, վիրավորված և անապահով ընտանիքներին օգնելու նպատակով:
-2018թ. հունվարին Հայոց բանակի 26-ամյակի կապակցությամբ հանդես է եկել բարեգործական համերգով՝ Շիրակի մարզի Ազատան համայնքում անապահով ընտանիքներին օգնելու նպատակով:
-2018թ. փետրվարին Հայոց բանակի 26-ամյակի կապակցությամբ «Հայկական զարդանախշեր» պարախմբի հետ միասին համերգով իր մասնակցությունն է բերել Գյումրու N զորամասում՝ նախաձեռնությամբ «Միասնություն հանուն հայության» ՌԲՀ կազմակերպության:
-2018թ. մայիսին, հաղթանակների օրվա կապակցությամբ, «Հայկական զարդանախշեր» պարախմբի հետ միասին համերգով հանդես է եկել Շիրակի մարզի Մայիսյան համայնքում:
-2018թ. սեպտեմբերին, ՀՀ անկախության 100-ամյակին և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի նվիրված «Հայկական զարդանախշեր» պարախմբի հետ միասին բարեգործական համերգով հանդես է եկել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Համերգի ավարտին արժանացել է Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի «Վաստակավոր արտիստ» կոչմանը:
- 2018թ. Հոկտեմբերին Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից կազմակերպված 2-րդ համահայկական մրցանակաբաշխությունում արժանացավ՝ տարվա լավագույն մանկավարժի կոչմանը:
-2018թ. Հոկտեմբերի 10 հրամանագրով ԿԱՀԱ-ի նախագահ Արման Ղուկասյանի որոշմամբ՝ արժանացել է Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի «Մշակույթի վաստակավոր», «Անահիտ» ոսկե շքանշանի:
Դասական երգչուհին այժմ աշխատում է ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում՝ որպես երգարվեստի խմբակի ղեկավար՝ սաներին դաստիարակության մեջ հիմք հանդիսացնելով Կոմիտասի, Եկմալյանի, Նարեկացու պատվիրանները՝ չանտեսելով օտար կոմպոզիտորների թողած ավանդները:
«Գեղեցիկ է, երբ մարդու կյանքում գնահատելի են դառնում նրա կատարած աշխատանքները: Յուրաքանչյուր մրցանակի հետ ես բարձրացրել եմ իմ երկրի անունը, դրոշը և պատիվը, իմ հաղթանակները նվիրելով նրան և իմ ազգին:
Իհարկե,ինձ համար թանկ է յուրաքանչյուր մրցանակը, քանի որ նրանցից ամեն մեկի հետ ես ունեցել եմ յուրովի զգացողություն՝ հպարտություն, նվիրում,բայց ինձ համար առավել գնահատելի է մարդկային արժեքի բարձրացումը, որը իմ հանդիսատեսի սերն ու նվիրումն է: Բեմում սիրված, լսելի և սպասված լինելը ինձ համար առավել գնահատելի է»,- ասաց երգչուհին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2042 դիտում
15:27 14-02-2014
Սոչի-2014. դահուկորդ Սերգեյ Միքայելյանը 46-րդն է նաև դասական ոճում
15780 դիտում
13:57 12-10-2018
Ռեստորանային լսարանը շատ խստապահանջ է. Երգիչ Հովհաննես Բաբախանյանը՝ նոր ոճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3244 դիտում
22:51 22-11-2024
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Այս բաժնից
1096 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1186 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1393 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ