Տիգրան Կիրակոսյանը` Սամբոյի աշխարհի փոխչեմպիոն
Բուխարեստում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնության 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը դարձել է փոխչեմպիոն:
Վերջինս մրցաշարի եզրափակչում գոտեմարտել է ռուս Անդրեյ Կուբարկովի հետ: Գոտեմարտն ավարտվել է ոչ-ոքի, սակայն հաղթանակը տրվել է մրցակցին: