Սամվել Բադալյանը եւ Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի աշխարհի գավաթակիր
Մոսկվայում այսօր ավարտվեց Անատոլի Խառլամպիևի հուշամրցաշարը, որը նաև աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է:
Մրցաշարի 62կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Բադալյանը հաղթել է բոլոր մրցակիցներին և հռչակվել աշխարհի գավաթակիր:
74կգ քաշային կարգում Մավրիկ Նասիբյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ 52կգ քաշային կարգում Ջոն Բալյանը՝ 3-րդ:
Մարզական սամբոյի մրցաշարում վանաձորցի սամբիստ Տիգրան Կիրակոսյանը չեմպիոն է հռչակվել 57կգ քաշային կարգում, իսկ 82կգ քաշային կարգում արցախցի Դավիթ Գրիգորյանը զբաղեցրել է 3-րդ տեղը:
Ընդհանուր հաշվարկովՀայաստանի սամբիստները Մոսկվայում նվաճել են 5 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե: