Աստանայում ընթանում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը նեղ կազմով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում են կառույցի անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նիստի ընթացքում պետք է քննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ինչպես նաև ստորագրվի շուրջ 20 փաստաթուղթ, ներառյալ՝ ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը: