2049 դիտում
16:59 08-11-2018
ԱԺՄ-ն չի մասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին:
Կուսակցությունն այս մասին հայտարարություն է տարածել:
Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նոր Սահմանադրությունը, քաղաքական նոր իրավիճակը պարտադրում և տալիս է հնարավորություն հզոր, գաղափարական-ծրագրային կուսակցությունների վերականգմանը, ստեղծմանը և զարգացմանը:
«Մենք կգնանք այդ ճանապարհով: Պահի հրամայականով ստեղծված փոքր կուսակցությունների դաշինքների ժամանակն անցել է: Ընտրությունների ավարտից հետո ԱԺՄ-ն կնախաձեռնի կուսակցության համալրման և զարգացման ծրագիր` նպատակ ունենալով նորից ստանձնել պետության մեջ այն դերակատարումը, որն ունեցել է սկզբնական շրջանում»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
2756 դիտում
11:20 17-12-2016
Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն չի մասնակցելու 2017-ի խորհրդարանական ընտրություններին. «Ժամանակ»
3000 դիտում
14:46 22-05-2021
Արտակ Թովմասյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
565 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1270 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են
1117 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը