211652_close_icon

Բացարձակ սուտ է. Հայաստանում և Արցախում ռազմագերիներ չկան. Գաբրիել Բալայանը հերքում է ադրբեջանական կողմի պնդումները

views-count4131 դիտում article-date 13:59 08-11-2018
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հերքեց ադրբեջանական կողմի այն պնդումները, թե Ադրբեջանը Հայաստանին ռազմագերների փոխանակում է առաջարկել: «Դա բացարձակ սուտ է»,-լրագրողների հետ զրույցում այսօր կառավարության նիստից հետո ասաց Գ. Բալայանը։ «Մինչև իմ՝ պաշտպանության նախարարությունից դուրս գալը, այսինքն՝ մոտավորապես 10:20, նման առաջարկ պաշտպանության նախարարությունը չի ստացվել: Ընդունված կարգի համաձայն՝ նման առաջարկները մեզ գալիս են հիմնականում Կարմիր խաչի խողովակներով»,-հավելեց նախարարի տեղակալը։ Ընդգծեց, որ չի կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսք գնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ Հայաստանում, ոչ էլ Արցախում ռազմագերիներ չկան: «Մենք բավականին բաց ենք աշխատում: Եթե նրանց կողմից նման նախաձեռնություն եղել է, ես ենթադրում եմ, որ Կարմիր խաչը, հոյակապ տիրապետելով իրավիճակին, շատ լավ հասկանում է, որ դա ավելի շատ իրենց ներքին, կամ, միգուցե, որոշակի արտաքին շահառուներին ուղղված հայտարարություն է, որը իր տակ որևիցե հիմնավորում չունի»,- եզրափակց խոսքը նա։

Նմանատիպ նյութեր