211652_close_icon
views-count1799 դիտում article-date 11:32 08-11-2018

ՀՀ ՄԻՊ գործունեությունը ձևավորում է միջազգային լավագույն փորձ. Դանիայի միջազգային համաժողով.

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Միջազգային օմբուդսմանների ինստիտուտի և Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կազմակերպված խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների գործունեությանը նվիրված համաժողովին։ Դանիայի խոհրդարանական օմբուդսմանի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել աշխարհի տարբեր երկրներից: Համաժողովին քննարկվել է խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների աշխատանքների կատարելագործման ուղղությունները, մարտահրավերները: Քննարկվել են նաև, թե ինչպես բարելավել աշխատանքն ու նպաստել այդ մեխանիզմների կողմից արվող առաջարկների իրացմանը: Միջոցառման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է՝ որպես խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ գործունեության տասնամյա պատմությունը՝ առանձնացնելով հատկապես սկսած 2016 թվականից իրականացված հիմնարար փոփոխությունները: Ներկայացվել են աշխատանքի այն նոր մեթոդները ու սկզբունքները, որ կիրառվում է (երրորդ կողմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործով, հատուկ դիրոորոշումների ներկայացում ԵԽ նախարարների կոմիտե և այլն): Միջոցառման ընթացքում հատկապես կարևորվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման մեխանիզմի այն հիմնարար բարեփոխումները, որոնք կատարվել են վերջին երկու տարվա ընթացքում: Այս առումով, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը գնահատվել է որպես ամենաարագ սկզբունքային բարեփոխումներ իրականացրած հաստատություններից ողջ աշխարհում: Միջազգային օմբուդսմանների ինստիտուտի գլխավոր քարտուղար Գյունթեր Կրոյթերը ընդգծել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր գործունեությամբ ձևավորում է միջազգային լավագույն փորձ: Բարձր են գնահատվել դրանց գործադրման մեթոդները: Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի ներկայացուցիչ Բեն Բուկլանդը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանի փորձն այնպիսին է, որ կարող է օգտագործվել այլ երկրներում բարեփոխումներ իրականացնելիս: ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի Եվրոպայի տարածաշրջանի թիմի ղեկավար Մարի Ամոսը նույնպես բարձր է գնահատել բոլոր բարեփոխումները:

Նմանատիպ նյութեր