Նոյեմբերի 7-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում:
Արթուր Ոսկանյանի սաները նախապատրաստվում են նոյեմբերի 14-20-ը, Երևանում կայանալիք ընկերական մրցաշարին, որին կմասնակցեն Հայաստանի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Հոլանդիայի մինչև 19 տարեկանների հավաքականները:
Մրցաշարը կանցկացվի 2019 թ. Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի նախապատրաստության շրջանակներում: