Եթե գործի համար եք իմ կողքով քայլել, ավելի լավ է հետ քայլեք Գյումրի․ Նիկոլ Փաշինյան․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ժողովում անղրադարձել է պաշտոնի ակնկալիք ունեցողներին և հայտարարել. «Եթե գործի համար եք իմ կողքով քայլել, ավելի լավ է հետ քայլեք Գյումրի»:
Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԵԼՔ խմբակցության ղեկավար, ՔՊԿ վարչության անդամ Լենա Նազարյանը: «Կուսակցության անդամների ժողով է եղել և այո, այդպիսի հայտարարություն եղել է հետ քայլելու հետ կապված: Խոսքը վերաբերվել է այն անձանց, ովքեր քայլելու համար ակնկալում են որոշակի «վարձատրություն» իրենց ջանքերի համար: Այստեղ մենք չենք կարող այդ տրամադրությամբ գործել, որովհետև պետություն կառավարելը ընկերների համար լավություն անել չէ»,- ասել է Լենա Նազարյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]