5133 դիտում
09:55 08-06-2017
Պատերազմի վերսկսման գործոնները ոչ մի տեղ չեն կորել, ավելին՝ ամրապնդվել են. Օլեսյա Վարդանյան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) վերջին զեկույցը ԼՂ հակամարտության մասին տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում:
«Լեռնային Ղարաբաղի երկնքում պատերազմի ամպեր են կուտակվում» վերտառությամբ զեկույցում խոսվում է պատերազմի վտանգի կտրուկ աճի մասին, իսկ լարվածությունը, ըստ զեկույցի հեղինակների, կարող է շատ հանկարծակի հանգեցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների:
Այնուամենայնիվ, կան փորձագետներ, որոնք համամիտ չեն զեկույցի վերլուծական մասի հետ և կարծում են, որ հակամարտության գոտում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը կարող է դեռ երկար պահպանվել, քանի դեռ խախտված չէ ուժերի բալանսը:
Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ, զեկույցի համահեղինակ Օլեսյա Վարդանյանի կարծիքով՝ զեկույցը կազմելիս տարվել է բավականին ծավալուն աշխատանք: Իրականացվել են 100-ից ավելի հարցազրույցներ Հայաստանում, Ադրբեջանում և ԼՂ-ում:
«Մենք շատ գործոններ հաշվի առնելով ենք հանգել այն եզրակացությանը, որ պատերազմի հավանականությունը հակամարտության գոտում բավականին բարձր է: Մենք խոսել ենք տարբեր փորձագետների, հասարակ քաղաքացիների ու պաշտոնյաների հետ բոլոր կողմերում: Պարզվել է, որ անցյալ տարվա ապրիլյան ռազմական բախումներից հետո կողմերի մոտ ամրապնդվել են իրենց մոտեցումները: Ադրբեջանում պնդում են, որ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության դեպքում կարող են նոր գործողությունների դիմել, որպեսզի վերադարձնեն տարածքները, իսկ հայկական կողմում նշում են, որ պատրաստ են պատերազմի և դրա մեկնարկի դեպքում ոչ թե պաշտպանվելու, այլ անցնելու են հակագրոհի՝ շարժվելով Ադրբեջանի խորքերը»,- նշեց Օլեսյա Վարդանյանը՝ հավելելով, որ պատերազմի վերսկսման գործոնները և տրամադրությունները «ոչ մի տեղ չեն կորել, դեռ ավելին՝ ամրապնդվել են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4745 դիտում
10:48 11-01-2018
Հայաստանում տնտեսության աճը կշարունակի ամրապնդվել 2018-2020թթ. ՀԲ զեկույց. «Հայկական ժամանակ»
2826 դիտում
09:14 29-06-2019
Սեփականության վերաբաշխում․ Երևան-Արմավիր երթուղային միկրոավտոբուսները 6 օր է՝ չեն գործում․ «Ժամանակ»
8190 դիտում
09:38 29-06-2017
Քաղաքապետարանը լծվել է բացօթյա առևտուր թույլ չտալու գործին. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
970 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1183 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը