211652_close_icon
views-count50064 դիտում article-date 19:41 06-11-2018

Սյունիքի մարզում 59-ամյա վարորդը ВАЗ 2103-ով բախվել է էլեկտրասյանը. 5 վիրավորներից 4-ը Մեղրու բժշկական կենտրոնի բուժքույրեր են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: ժամը 11:15–ի սահմաններում Ագարակ քաղաքի բնակիչ, 59-ամյա Մանվել Վարդանյանը իր վարած ВАЗ 2103 մակնիշի 35 CT 583 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 382-րդ կ հատվածում կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց դեպի աջ կողնակ և բախվել էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Վարդանյանն ու նրա ուղևորներ, համաքաղաքացիներ, 54-ամյա Մարետա Օհանջանյանը, 56-ամյա Արուս Մարգարյանը, 52-ամյա Վարդուշ Մկրտչյանը և 45-ամյա Շուշաննա Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու տարածքային բժշկական կենտրոն: Դեքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Մեղրու հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամամել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ճՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մեղրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խոմբը՝ բաժնի պետ Մինասյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բացի վարորդից բոլոր վիրավոր ուղևորները աշխատում են Մեղրու տարածքային բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույրեր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարերը՝ Արտակ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր