1670 դիտում
13:23 06-11-2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը այս պահին որևէ կերպ կարգավորված չէ. ԱԳ փոխնախարար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցն այս պահին որևէ կերպ կարգավորված չէ, և դրան են ուղղված անցկացվող խորհրդակցությունները:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետարքրվեց, թե նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում արդյոք քննարկվելո՞ւ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը: «Քվոտան դեռևս պատկանում է Հայաստանին: Վերլուծաբանների շրջանակում տեսակետներ կան, թե Հայաստանից թեկնածու չի առաջադրվելու, կամ էլ թեկնածությունը հնարավոր չէ, որ հաստատվի»,-նշեց պատգամավորը:
Փոխնախարարը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվում է հավաքական անվտանգության խորհրդի կողմից ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ կամ առաջարկությամբ: «Գլխավոր քարտուղարների փոփոխության հարցը որևէ կերպ կարգավորված չէ: Եվ հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք իրականանում են»,-ասաց փոխնախարարը:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/11/02/1109139/]Հիշեցնենք[/url], որ Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:
Նմանատիպ նյութեր
1087 դիտում
20:39 01-04-2024
Հայաստանում պատասխանատվության գոտին «երկկողմանի կարգավորված» պետական սահմաններում է. ՀԱՊԿ
874 դիտում
15:56 29-11-2024
ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար
868 դիտում
13:59 16-05-2023
Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա. ԱԳ փոխնախարար