211652_close_icon
views-count871 դիտում article-date 13:59 16-05-2023

Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա. ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումների կոնկրետ ժամկետը չեմ կարող նշել, ըստ երևույթին դա Անվտանգության խորհրդում է քննարկվել, կարծում եմ՝ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։ Մնացական Սաֆարյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ Գրում է Tert.am-ը։

«Որոշում է ընդունվել չանել այդ քայլը ու շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ-ի գագաթաժողովի ընթացքում։ Շուտով հայտարարություն կլինի Հարավային Կովկասում իրավիճակի հետ կապված։

Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը չկա օրակարգում։ Իրավիճակը բարդ է, մենք, լինելով ՀԱԿՊ-ի անդամ երկիր և ունենալով պարտավորություններ, շարունակում ենք հույս ունենալ, որ մեր աշխատանքները կբերեն որոշակի արդյունքների, դեռևս կա այդ հույսը։

 Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինի իրավիճակի քաղաքական գնահատական, ինչ-որ պահի այդ քննարկումները կարող են նորից վերսկսել»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր