211652_close_icon
views-count3127 դիտում article-date 21:35 03-11-2018

Կֆինանսավորենք 100 երկարատև և 1600 կարճատև դիտորդների․ Սվիտալսկի

UNBP-ից բարեկամները ասում են, որ ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ ծրագրվածի պես է ընթանում, և ամեն ինչ կարգին կլինի։ Այս մասին նոյեմբերի 3-ին հայտարարեց ԵՄ դեսպան եւ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ Գրում է [url=https://news.am/arm/news/479282.html]NEWS.am[/url]-ը։ Նրա խոսքերով՝ երբ արտահերթ ընտրությունների մասին խոսք եղավ, դեսպանների մեծ մասը կարծում էր, որ դա միայն 2019թ․ տեղի կունենա։ «Ես նրանց չէի հավատում։ Ես ասում էի, որ երբ մեկուկես միլիոնն այդպես է ուզում, դա նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները 2019-ի գարնանից ավելի վաղ կլինեն, և ես ճիշտ էի»,- ասաց դեսպանը։ Նա նշեց, որ ԵՄ-ում ավանդաբար ամեն ինչ դանդաղ է արվում, և միջոցներն էլ արագ չեն տրամադրվում, սակայն Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է։ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար մենք կֆինանսավորենք 100 երկարատև և 1600 կարճատև դիտորդների»,- ընդգծեց Սվիտալսկին՝ հավելելով, որ եթե Հայաստանը ցույց տա, որ ինքը կարող է ԵՄ-ի տրամադրած միջոցները նպատակաուղղված ծախսել, ապա լավ հեռանկարներ կբացվեն։

Նմանատիպ նյութեր