Գրականության և արվեստի թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանի 80-ամյակին
Նոյեմբերի 6-ին Գրականության և արվեստի թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ներսես Հովհաննիսյանի 80-ամյակին:
Կցուցադրվեն Ն. Հովհաննիսյանի ընտանիքի կողմից թանգարանին հանձնված արխիվային լուսանկարներ, ֆիլմերի ազդագրեր, անձնական իրեր և այլն:
Ցուցադրության բացմանը կհաջորդի Ներսես Հովհաննիսյանին նվիրված հուշ-ցերեկույթը, որի ընթացքում ելույթներով հանդես կգան ընտանիքի անդամները, անվանի կինոգործիչներ, ինչպես նաև ելույթ կունենա Կոմիտասի անվան լարային քառյակը:
Միջոցառումը կեզրափակվի Գրականության և արվեստի թանգարանի կինոարվեստի ֆոնդերի ուղեցույցի շնորհանդեսով: