1848 դիտում
20:28 01-11-2018
ՊԳԿ-ն կաջակցի լուծել չօգտագործվող հողատարածքների և հողերի միավորման խնդիրը Հայաստանում
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից այսօր հրավիրված աշխատաժողովի ընթացքում մասնակիցները և բանախոսները անդրադարձել են մեր երկրում առկա չօգտագործվող հողերի խնդրին, ինչպես նաև հողերի միավորման (կոնսոլիդացիայի)գործիքի ներդրման հեռանկարներին և այս ուղղությամբ ծրագրի ներդրման հնարավորություններին:
Միջոցառումը Եվրամիության ֆինանսավորմամբ ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը»՝ ԵՀԳԳԶԾ/ENPARD ծրագրի մաս է կազմում:
Քննարկումների արդյունքում առաջարկություններ է ներկայացվել ՀՀ-ում հողերի խոշորացման ծրագրի ներդրման նախապատրաստմանը և ծրագիրը կներկայացնի հայեցակարգ՝ ներկայացնելուհողերի խոշորացման բազմաֆունկցիոնալ մոտեցում, որն էլ կարող է հետագայում կրկնօրինակման հիմք հանդիսանալ:
Ինչպես Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում, Հայաստանում ևս կա հողակտորների փոքր չափերի և հողի էապես մասնատվածության խնդիր, որը 90-ական թվականներին հողի սեփականաշնորհման հետևանք է: Հետագայումորոշ գյուղացիական տնտեսություններ խոշորացան, մինչդեռ շատերն է՛լ ավելի փոքրացան: Համաձայն 2014թ.-ինիրականացված գյուղատնտեսության համատարած հաշվառման արդյունքների գյուղացիական տնտեսությունների մոտ 60 տոկոսին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերը 1 հեկտարից փոքր են և ֆիզիկական անձի կարգավիճակ ունեցող տնտեսությունների վարելահողերի մոտ 33 տոկոսը և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող տնտեսությունների վարելահողերի 38 տոկոսը չեն օգտագործվում:
Ժամանակի ընթացքում, տնտեսությունների անարդյունավետ կառուցվածքը հանգեցրել է արտադրական ծախսերի ավելացմանը (արտադրության, գյուղատնտեսական մեքենանների լրացուցիչ ծախսեր, ժամանակի և վառելիքի կորուստ), ոռոգման անարդյունավետ կառավարմանը, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են հողերի չօգտագործման բացասական միտմանը:
Հողերի չօգտագործման խնդիրը համալիր ու բազմաչափ գործընթաց է՝ որի առաջացմանը նպաստում են միմյանց փոխկապակցված տնտեսական, շրջակա միջավայրի ու սոցիալական գործոնները¦ - նշեց ՊԳԿ հողօգտագործման միջազգային փորձագետՄաքսիմ Գորգանը: Ոռոգման անհասանելիությունը (ենթակառուցվածքների, տնտեսական վիճակի կամ մեկ այլ պատճառով) հողը լքելու հիմնական պատճառներից մեկն է Հայաստանում,- հավելեց նա:
Այսօրվա աշխատաժողովի նպատակն է հասկանալ Հայաստանում հողերի միավորման գործիքի ներդրման հեռանկարները՝ գործընթաց, որը կբարելավի ֆերմերային տնտեսությունների կառուցվածքը՝ դրանց վերատեղակայման և օգտագործման իրավունքի հաստատման միջոցով. վերջինս կհամակարգվի հողի սեփականատիրոջ և հողօգտագործողի միջև,- նշեց Մաքսիմ Գորգանը:
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ անշարժգույքիկադաստրիպետական կոմիտեի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, գիտասփյուռ ծառայությունների, մարզային և համայնքային կառույցների ավելի քան 30 ներկայացուցիչ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
1625 դիտում
16:10 27-11-2019
Հայաստանում կիրագործվի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը
932 դիտում
11:57 07-09-2022
Վահան Քերոբյանն ու IFAD-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենը քննարկել են հողերի միավորման գործընթացը
4309 դիտում
22:29 06-04-2023
Նախարարությունում քննարկել են գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման ծրագիրը
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը