Ռեալ Սոսիեդադի 23-ամյա ֆուտբոլիստը գլխուղեղի կաթված է ստացել
«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Լուկա Սանիալին անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից առողջության հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Երեկ` հոկտեմբերի 31-ի առավոտյան, 23-ամյա ֆուտբոլիստը թեթև ինսուլտ է տարել և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց:
Հիմա Սանիալին գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ նրա հետագա վիճակի մասին ակումբն ավելի ուշ կհայտնի:
Ընթացիկ մրցաշրջանում Սանիալին իսպանական Պրիմերայի 6 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
«Ռեալ Սոսիեդադը» 10 տուրից հետո Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականն է զբաղեցնում: 11-րդ տուրում թիմը կմրցի «Սևիլիայի» հետ: Հանդիպումը` նոյեմբերի 4-ին, ժամը 21:30-ին: