Սամի Խեդիրան գլխուղեղի ցնցում է ստացել
Ինչպես տեղեկացնում է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքը, թիմի կիսապաշտպան Սամի Խեդիրան Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլում «Կորնելյա»-ի հետ կայացած խաղի ժամանակ գլխուղեցի ցնցում է ստացել: Ֆուտբոլիստը ներկայումս գտնվում է հիվանդանոցում:
Նշվում է, որ տվյալ ախտորոշման հետևանքով գերմանացի ֆուտբոլիստը ևս մի քանի օր կգտնվի բժիշկների վերահսկողության տակ: