211652_close_icon

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար է նշանակվել Հակոբ Կարապետյանը

views-count1947 դիտում article-date 13:11 01-11-2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար է նշանակվել լրագրող Հակոբ Կարապետյանը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում: «Սիրելի գործընկերներ, այսօրվանից ստանձնում եմ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Ձգտելու ենք մեդիայի հետ շփումներում լինել առավելագույնս բաց եւ աշխատել փոխադարձ աջակցության մթնոլորտում։ Իմ կոնտակտները հասանելի են Ֆեյսբուքում եւ Թվիթերում, շուտով նաեւ կլինեն այլ սոցցանցերում։ Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր