211652_close_icon
views-count3093 դիտում article-date 15:07 16-06-2017

Երևանի ավագանու որոշմամբ նշանակվել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ու քաղաքապետի տեղակալները

Երևանի ավագանին հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առաջնորդվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով` քվեարկության համար գրանցված ավագանու 62 անդամների 45 կողմ, 12 ձեռնպահ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակել Կամո Արեյանին: Նույն օրենքի 3-րդ մասի համաձայն, ձայների 57 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ քաղաքապետի տեղակալ է նշանակվել Վահե Նիկոյանը: Այնուհետև ավագանու ձայների 45 կողմ, 11 ձեռնպահ և 5 դեմ հարաբերակցությամբ քաղաքապետի տեղակալ է նշանակվել Դավիթ Օհանյանը: Երևանի ավագանին 45 կողմ, 12 ձեռնպահ և 5 դեմ ձայներով էլ հաստատել է Արամ Սուքիասյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին որոշումը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորելով քաղաքապետի առաջին տեղակալին և տեղակալներին՝ մաղթել է նրանց բեղմնավոր աշխատանք:

Նմանատիպ նյութեր